Երգչուհի Դուա Լիպային ծաղրել են տարօրինակ ջինսե տաբատի պատճառով

Հայտնի երգչուհի Դուա Լիպայի ոճը ծաղրի առարկա է դարձել այն բանից հետո, երբ աստղը հանրության մեջ է հայտնվել տարօրինակ տպանախշերով տաբատով։

Բրիտանացի երգչուհին ծաղրի է ենթարկվել իր ոճի պատճառով։ Աստղի լուսանկարները հայտնվել են նրա ֆան էջի ինստագրամյան օգտահաշվում։

Կադրերում երևում է, թե ինչպես է Դուա Լիպան այցելում Մալիբուի ռեստորաններից մեկը: Հանրության մեջ հայտնվելու համար 24-ամյա աստղն ընտրել է սպիտակ տոպ՝ կրծքավանդակի հատվածում գրությամբ և Juliet Johnstone-ի մոխրագույն ջինսե տաբատ:

Հենց երգչուհու տաբատն է, որ բուռն քննարկումներ է առաջացրել համացանցում: Լիպայի ջինսը զարդարված է ծաղիկներով և թռչուններով ազդրերի հատվածում, և մեծ թիթեռով՝ հետույքին: Աստղն իր կերպարն ամբողջացրել է պաշտպանիչ դիմակի և սպիտակ սպորտային կոշիկների միջոցով:

Օգտատերերը նշել են, որ երգչուհին սարսափելի ոճ ունի։ Նրանցից մեկն էլ հավելել է, որ ինքն այդ տեսքով անգամ չէր գնա աղբը նետելու։