Քեթի Տոփուրիան սիրելիի հետ լուսանկար է հրապարակել Սեն Թրոպեից

«А’Студио» խմբի վոկալիստ Քեթի Տոփուրիան սիրելիի՝ 36-ամյա Լև Դենգովի հետ լուսանկար է հրապարակել։ Սիրահար զույգը մեկնել է Սեն Թրոպե. 33-ամյա երգչուհին կադրեր է հրապարակել, որոնք արվել են ծովի ափին Loulou à Ramatuelle ֆրանսիական ռեստորանում՝ ընթրիքի ընթացքում։ Հիշեցնենք, որ Դենգովի հետ Տոփուրիան ծանոթացել է աստղային միջոցառումներից մեկի ժամանակ:
Նշենք նաև, որ գեղեցկուհին երկար ժամանակ է, ինչ չի ցուցադրում լուսանկարներում իր կազմվածքը, ինչը ստիպում է երկրպագուներին մտածել, որ վերջինս փոքրիկի է սպասում ու ցանկանում է թաքցնել դա։

Հարկ է նշել, որ երգչուհին արդեն դաստիարակում է դստերը՝ Օլիվիային, ով ծնվել է գործարար Լև Գեյխմանից։ Երեխայի ծնունդը չի փրկել հարաբերությունները, որոնք դադարել են 2017թվականին։
Երգչուհին սիրային հարաբերություներ է ունեցել նաև ռեփեր Գուֆի հետ։ Նրանց միջև եղած կոնֆլիկտները երկար ժամանակ քննարկվում էր լրատվամիջոցներում: Սիրահարների բաժանության պատճառը Գուֆի դավաճանությունն էր։