Վարդան երկրպագուներին սվորեցրել է կատարել «Բեյոնսե» վարժությունը (տեսանյութ)

Վարդան բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում և պարբերաբար երկպագուների հետ կիսվում է գայթակղիչ ու գեղեցիկ լուսանկարներով ու տեսանյութերով։ Այս անգամ գեղեցկուհին որոշել է ինստագրամյան հետևոդրներին ներկայացնել մի վարժություն, որն օգնում է զարգացնել ողնաշարի մկանները։
Վարդայի խոսքով` ինքն այդ վարժությունը հանձնարարում է իր պարապմունքների ժամանակ, որպեսզի իր սաները մկանները տաքացնեն։

«Մենք այս վարժությունն անվանում ենք «Բեյոնսե»։ Օգնում է զարգացնել ողնաշարի մկաններն ու ճկունություն հաղորդել դրանց»,–գրել է Վարդան։
Պարուհու խոսքով` այս վարժությունը հիանալի մարզում է նաև ազդրի հետևի հատվածը, ինչի շնորհիվ աղջիկները կկարողանան ցանկացած չափի բարձրակրունկ կոշիկ հագնել։
Վարդայի տեսանյութը հիացրել է երկրպագուներին։ Նրանք շնորհակալություն են հայտնել օգտակար վարժության համար։