Քանյե Ուեսթի նոր հավաքածուն զայրացրել է մուսուլմաններին

Շաբաթներ առաջ Քանյե Ուեսթի ապրանքանիշը գերմանական Adidas ֆիրմայի հետ համատեղ նոր մարզակոշիկներ է թողարկել։
Yeezy մարզակոշիկների Boost 350 V2 մոդելները ստացել էին Israfil և Asriel անվանումները։ Մահմեդականներին վիրավորել է, որ ընկերությունն օգտագործում է «Իսրաֆիլ» բառը՝ իսլամի չորս հրեշտակապետներից մեկի անունը, ինչպես նաև «Ազրիելը», որը նշանակում է «Ահեղ դատաստանի սուրհանդակ»։
Գնորդներն ընկերության մարքեթինգային քայլն ընկալել են իբրև անհարգալից վերաբերմունք իսլամ դավանող մարդկանց նկատմամբ։
Այս ամենին Քանյե Ուեսթը դեռ ոչ մի կերպ չի արձագանքել։