Հասմիկ Կարապետյանի ու Շանթ Կիրմիզյանի որդու առաջին լուսանկարը․ փոքրիկն ուղղակի հրաշք է

Ամիսներ առաջ սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանն ու երաժիշտ Շանթ Կիրմիզյանը երկրորդ անգամ վայելեցին ծնող դառնալու բերկրանքը․ լույս աշխարհ եկավ նրանց որդին, որին երջանիկ ծնողները Գրիգոր անվանեցին։

Մինչ այս զույգը չէր հրապարակում փոքրիկի լուսանկարը, բայց այսօր երջանիկ հայրիկ Շանթ Կիրմիզյանն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում քնքշորեն գրել է 4 ամսական Գրիգորին։ Ջերմ լուսանկարին կից Շանթը հինգ տարբեր լեզուներով գրել է․ «Իմ որդին»։ Հիշեցնենք, որ Հասմիկն ու Շանթը ունեն նաև երեք տարեկան դուստր, որին Տաթև են անվանել։