Հայդի Քլումն ու Սիլին կպայքարեն միմյանց դեմ դատարանում

Հայդի Քլումը վերջին ժամանակներում բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում ու պարբերաբար կիսվում է նոր սիրեցյալի՝ Թոմ Կաուլիտցի հետ լուսանկարներով, սակայն քչերը գիտեն, որ մոդելը բավականին բարդ հարաբերություններ ունի իր նախկին ամուսնու և չորս երեխաների հեր՝ Սիլիի հետ։ Այժմ պարզ է դարձել, որ նախկին ամուսինները միմյանց դեմ կպաքյարեն դատարանում։
Բանն այն է, որ Քլումըմտադիր է Germany’s Next Top Model շոուի հաջորդ եթերաշրջանի նկրահանումների ժամանակ չորս երեխաներին իր հետ Գերմանիա տանել։

Սիլը կտրականապես դեմ է այդ քայլին և պնդում է, որ այս ժամանակաշրջանում, երբ աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսի պանդեմիան, երեխաների հետ ճանապարհորդելն անվտանգ չէ:
Նշենք, որ Սիլին ու Հայդին ունեն 4 երեխա՝ 6-ամյա Լենին, 10-ամյա Լուն, 14-ամյա Հենրին և 13-ամյա Յոհանը։
Աստղային զույգն ամուսնալուծվել է 2014 թվականին՝ 9 տարի համատեղ կյանքից հետո։