Նվիրելով մահացած կնոջ հիշատակին․ Ջոն Տրավոլտայի տեսանյութը հուզել է երկրպագուներին

Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ հոլիվուդյան հայտնի դերասան Ջոն Տրավոլտայի կինը՝ դերասանուհի և ֆոտոմոդել Քելի Փրեստոնը, 57 տարեկանում մահացել է կրծքագեղձի քաղցկեղից։
«Ծանր սրտով ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ գեղեցկուհի կինը՝ Քելին, կրծքագեղձի քաղցկեղի դեմ 2 տարվա պայքարից հետո մահացել է։ Քելիի սերը և կյանքը միշտ վառ կման մեր հուշերում։ Ես որոշ ժամանակ դադար կվերցնեմ՝ ժամանակս մորը կորցրած երեխաներիս տրամադրելու համար»,-գրել էր իր ինստագրամյան էջում դերասանը։

Ցավալի լուրը հայտնելուց հետո Տրավոլտան այլևս ոչինչ չէր հրապարակում սոցիալական կայքերի իր էջերում։ Սակայն ժամեր առաջ նա խախտել է լռությունը՝ հրապարակելով մի տեսանյութ, որն անչափ հուզել է երկրպագուներին։
Տեսանյութում Ջոն Տրավոլտան դանդաղ պար է պարում իր դստեր՝ 20-ամյա Էլլա Բլյուի հետ։ Ձայնագրությունում աղջիկն ու հայրը գրեթե չեն խոսում ու չեն ժպտում։
«Աղջիկս և ես պարում ենք ի հիշատակ մոր։ Քելիի սիրած զբաղմունքներից մեկն ինձ հետ պարելն էր», – տեսանյութին կից գրել է ամուրի Տրավոլտան։
Րոպեների ընթացքում նրա հրապարակուկը հավաքել է հազարավոր հավանումներ ու մեկնաբանություններ ինստագրամյան հետևորդների կողմից։