«Դուք միայն տեսնեիք, թե նա ինչպես տխրեց»․ Ջիգանի կինը պատմել է դստեր անհաջողության մասին

Ռեփեր Ջիգանի 34-ամյա կինը՝ Օկսանա Սամոյլովան, կիսվել է իր 6-ամյա դստեր՝ Լեայի մտահոգություններով։ Թուրքիայից վերադառնալուց հետո փոքրիկ Լեան պատրաստվում էր գնալ նախադպրոցական կուրսերի, սակայն պանդեմիայի հետևանքով դրանք չեղարկվել են։
«Մենք այդ մասին իմացանք ամենավերջին պահին։ Դուք միայն տեսնեիք, թե նա ինչպես տխրեց»,- գրել է իր միկրոբլոգում Օկսանան՝ հավելելով, որ դստեր համար մանկապարտեզը, պարզապես, զվարճանքի վայր է, որտեղ նա մինիմալ կրթություն է ստանում։
Ռեփերի կինը որոշել է, որ աղջնակն այս տարի կհաճախի մասնավոր դաընթացների, ինչպես նաև կհաճախի գիմնաստիկայի և սամբոյի պարապմունքների։

Նշենք, որ Օկսանան և Ջիգանն ունեն 4 երեխա։ Նրանց փոքրիկ տղան լույս աշխարհ է եկել ընդամենը ամիսներ առաջ։ Լրագրողների հետ զրույցում Օկսանան պատմում է, որ երեխաների դաստիարակության հարցում իրեն շատ է օգնում Ջիգանը։
«Առանց նրա ես ոչինչ չէի կարողանա հասցնել»,- հավատացնում է գեղեցկուհին։