Մի քանի օրում Լարի Քինգը կորցրել է իր երկու երեխաներին

Աշխարհահռչակ հեռուստահաղորդավար Լարի Քինգը մեկ շաբաթում կորցրել է իր երկու երեխաներին՝ 65-ամյա որդի Էնդիին և 51-ամյա դստերը Չայային։
Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Ավագ որդին, ում Քինգը որդեգրել է 1962 թվականին, մահացլ է հիվանդության պատճառով,։ Թե ինչ առողջական խնդիր է ունեցել տղամարդը, լրատվամիջոցներին հայտնի չէ։
Իսկ հաղորդավարի դուստրը տարիներ շարունակ պայքարել է քաղցկեղի դեմ, սակայն ցավոք, չի կարողացել հաղթահարել այն։
Քինգն ունի եւս երեք երեխա նախկին կանանցից՝ Լարի Քինգ կրտսերը, Քենոնն ու Չենս Քինգը։