Ի՞նչ սննդակարգի պետք է հետևել Լեյսան Ուտյաշևայի կազմվածքից ունենալու համար

Լեյսան Ուտյաշևան հաճախ է կիսվում երկրպագուների հետ իր նիհար ու գեղեցիկ կազմվածքի գաղտնիքներով։ Ժամեր առաջ նա ինստագրամյան էջում լողազգեստով լուսանկար է հրապարակել և պատմել է հետևորդներին, թե ինչպես է կարողացել ազատվել ավելորդ քաշից։ Պարզվում է, նա հետևում է հատուկ սննդակարգի, որի ընթացքում օրվա մեջ հարկավոր է սոված մնալ 16 ժամ և ուտել միայն 8 ժամվա ընթացքում։ Սակայն միայն այս սննդակարգը բավարար չէ իդեալական կազմվածք ձեռք բերելու համար։
Ուտյաշևան խորհուրդ է տալիս հրաժարվել վնասակար սննդից՝ օգտագործելով բացառապես միրգ, բանջարեղեն, քիչ յուղայնությամբ միս և ձուկ։ Սնունդ ընդունելուց առաջ գեղեցկուհին նաև մեկ բաժակ ջուր է խմում։ Ույտյաշևայի պնդմամբ՝ ջուրը մեղմում է քաղցի զգացումը։

Բացի սննդակարգից նիհարել ցանկացողները պետք է ուշադրություն դարձնեն նաև առողջ քնի վրա։
Նշենք, որ ինստագրամյան հետևորդների մեծ մասին այդքան էլ դուր չի եկել Լեյսանի նոր լուսանկարը։ Նրանք կարծել են, որ հեռուստաաստղը չափազանց շատ է նիհարել ու հիվանդագին տեսք ունի։ Հետևորդների մեծ մասը խորհուրդ է տվել նրան մի փոքր գիրանալ։