Ո՞րն է Vogue-ի սեպտեմբերյան բոլոր համարների գլխավոր թեման

2020 թվականի Vogue-ի սեպտեմբերյան համարները նվիրված են լինելու մեկ ընդհանուր թեմայի՝ հույսին և դրա տարբեր ինտերպրիտացիաներին։ Vogue-ի հերոսներն այն մադրիկ են, ովքեր իրենց գործունեությամբ մարդկության կյանքում ինչ-որ բան են փոփոխել։ Vogue-ի բոլոր համարների հերոսներն են դարձել երիտասարդ տաղանդները, ակտիվիստները, ինչպես նաև նորաձևության, կիոնյի ու երաժշտության ոլորտում մեծ ավանդ ունեցող արտիստներ, ովքեր կիսվել են, թե ինչպիսին են տեսնում մեր բոլորի ապագան։
Մինչ մոլորակի բնակչության մեծ մասը պանդեմիայի հետևանքով գտնվում է կարանտինի մեջ, մեզ բոլորիս հարկավոր է պահպանել դրական տրամադրվածությունը։

«Մենք՝ բոլորս, անհամբերությամբ նայում ենք պայծառ ապագային, որն անբաժան է հույսից, և դա մեզ ուժ է տալիս առաջ շարժվելու համար։ Ճգնաժամի պահերին մեզ համար դժվար է դառնում հույս գտնելը, սակայն այդ զգացմունքն անհրաժեշտ է։ Այն մեր մարդկային բնույթի մի մասն է, ուրախության և ոգեշնչման աղբյուրը, որը օգնում է կենտրոնացնել մեր ողջ ուշադրությունը պայծառ ապագայի վրա»,- ասել է Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը։
Իսկ այժմ ձեզ ենք ներկայացնում Vogue-ի սեպտեբերյան համարներից մի քանիսի շապիկները, որոնք համախմբած են մեկ ըդհանուր թեմայի՝ հույսի շուրջ։