Ռոնալդուի ընկերուհին խորհրդավոր գրությամբ լուսանկար է հրապարակել՝ շատերին ստիպելով ենթադրել, որ ֆուտբոլիստն իրեն ամուսնության առաջարկություն է արել (լուսանկարներ)

Հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ 26-ամյա Ջորջինա Ռոդրիգեսը, օրերս խորհրդավոր գրությամբ լուսանկար է հրապարակել՝ առաջացնելով երկրպագուների հետաքրքրությունը, գրում է Daily Mail-ը։

Շաբաթ 26-ամյա Ջորջինա Ռոդրիգեսը, որն այս օրերին Կրիշտիանու Ռոնալդուի հետ իր հանգիստն է վայելում Ֆրանսիայի հարավում՝ Սեն Տրոպե նավահանգստային քաղաքում, հայտնի ֆուտբոլիստի հետ Ինստագրամում սիրառատ լուսանկար է հրապարակել։

«Այո՛»,- լուսանկարին կից գրել է Ռոդրիգեսը, որում ֆուտբոլիստը փակում է ընկերուհու մատնեմատը։

Լողափին արված լուսանկարում 26-ամյա Ռոդրիգեսը կարմիր զգեստով և երեկոյան դիմահարդարմամբ է։

Լուսանկարի հրապարակումից հետո մի շարք երկրպագուներ շտապել են ենթադրել, որ ֆուտբոլիստը ամուսնության առաջարություն է արել Ռոդրիգեսին։

Նշենք, որ զույգը Սեն Տրոպե նավահանգստային քաղաքում է 10-ամյա Կրիշտիանու կրտսերի, 3-ամյա երկվորյակների՝ Եվայի և Մատեոյի, ինչպես նաև իրենց համատեղ դստեր՝ Ալանայի հետ։

Engaged? Georgina Rodriguez sparked speculation she is engaged to Cristiano Ronaldo as she shared a cryptic message alongside a loved-up snap on Saturday

Intriguing: Georgina sent tongues wagging as she posted the photo on Instagram alongside the caption 'YESSS'In love: The footballer, 35, and his brunette beauty, 26, have been making the most of their summer with a family holiday on a £5.5 million mega yacht on the French RivieraFamily matters: The spent their lavish holiday with their daughter Alana Martina, two, Cristiano's son, Cristiano Ronaldo Jr, 10, and his twins Eva and Mateo, threeSurrogacy: In 2017, Cristiano became the father to his twins, Eva and Mateo via surrogacy in the United States and has not revealed the identity of their biological motherLove at first sight: The couple first met during a chance encounter at the Gucci store in Milan where Georgina was working as a retail assistant