Թմրամոլը ծեծի է ենթարկել և թալանել Ալեք Բոլդուինի դստերը

Հայտնի դերասան Ալեք Բոլդուինի 24-ամյա դուստրը ավտոկայանատեղիում հարձակման է ենթարկվել: Նախօրեին Այրլենդը ժամանել էր Նյու Յորքի առևտրի կենտրոններից մեկը և դուրս գալով մեքենայից, տեսել մի կնոջ, որը նույն պահին հարձակվել էր նրա վրա, ծեծել ու գողացել դրամապանակը: Ծեծկռտուքից հետո այդ կինը արագորեն մեքենա էր նստել, որտեղ ամուսինն արդեն սպասում էր նրան և փախուստի դիմել հանցագործության վայրից:

Հոգատար մարդիկ, ովքեր ականատես են եղել դեպքին, առաջին օգնություն են ցուցաբերել ամերիկացի հայտնի դերասանի դստերն ու ոստիկանություն են կանչել: Այժմ Այրլենդի հետ ամեն ինչ լավ է, և նա վերականգնում է իր ուժերը տանը, բայց խրախուսում է բոլորին զգոն լինել և հետևել, թե ինչ է կատարվում շուրջը: Ոստիկանությունը գտել ու բերման է ենթարկել այդ կնոջն ու նրա հանցակցին` ամուսնուն: Պարզվել է, որ նա թմրամոլ է և հարձակման պահին էլ գտնվել է թմրադեղերի ազդեցության տակ: