Ողջ մարմինը դաջվածքներով պատած ավստրալացի մոդելը ներկել է աչքերի սպիտակուցային թաղանթը (լուսանկարներ)

Մի քանի տարիների ընթացքում Էմբեր Լյուկը դաջվածքներով է պատել իր ամբողջ մարմինն ու դմքը: Այնուամենայնիվ, ոչ ոք չէր սպասում, որ մոդելը կհամարձակվի փոխել նրա աչքերի սպիտակուցային թաղանթի գույնը: Սոցիալական ցանցերի իր էջերում մոդելը լուսանկար է հրապարակել ու ցույց տվել, որ իր աչքերի սպիտակուցային թաղանթը կապույգ գույն է ձեռք բերել, ինչը սարսափեցրել է նրա հետևորդներին:

Իր տարօրինակ ու համարձակ կերպարը լրացնելու համար նա նաև մի քանի պլաստիկ վիրահատությունների է դիմել, մեծացրել է շրթունքները, հետույքը և մազերը կապույտ ներկել: Բացի այդ, մոդելը սիրում է պիրսինգներ: Այս պահի դրությամբ նրա մարմնի տարբեր մասերում կա շուրջ 17 պիսինգ: Հարցազրույցներից մեկում մոդելը նշել է, որ իրեն երջանիկ է զգում ՝ նման տեսք ունենալու հնարավորության շնորհիվ: