Անջելինա Ջոլին խոստովանել է, որ միայն իր երերխաները գիտեն, թե ով է ինքն իրականում

Անջելինա Ջոլին վերջերս հարցազրույց է տվել ամերիկյան պարբերականներից մեկին ու անդրադարձել իր ու Բրեդ Փիթի ամուսնալուծությանը, նոր մուլտֆիլիմի հերոսներից մեկին հնչյունավորելուն ու երեխաներին: Նա անկեղծացել է ու պատմել, որ տանը լրիվ այլ մարդ է:

«Եթե ինձ հարցնեք, արդյո՞ք ես կարծում եմ, որ մարդիկ ինձ իսկապես ճանաչում են և գիտեն, թե ով եմ ես իրականում, չեմ կարողանա պատասխանել: Կարծում եմ, որ միայն իմ երեխաները կարող են բացատրել, թե ով եմ ես իրականում»,- խոստովանել է Անջելինան: