Հենրիխ Մխիթարյանը որդու` Համլետի հետ լուսանկար է հրապարակել ծովից

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել որդու՝ 5 ամսական Համլետի հետ: Հենրիխը լուսանկարի մեկնաբանության բաժնում նշել է, որ որդին առաջին անգամ է ծովում:

Ավելի վաղ մենք արդեն տեղեկացրել էինք, որ մարտի 4-ին լույս աշխարհ է եկել Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը, ում ծնողները տվել են Հենրիխի հոր՝ Համլետ Մխիթարյանի անունը։

Հիշեցնենք, որ Հենրիխն ու «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստրը` Բեթին, պսակադրվել են 2019 թվականի հունիսին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում: