«Երեք հաստլիկները» ֆիլմի դերասանին մահացած են հայտնաբերել իր բնակարանում

Մահացել է ռուս դերասան Բորիս Խրիստոֆորովը, որը խաղացել է «Երեք հաստլիկները» ֆիլմում: Դերասանի դին հայտնաբերել են օգոստոսի 22-ին Մոսկվայում գտնվող իր բնակարանում։ Մահվան պատճառը դեռ չի հաղորդվել, նա 89 տարեկան էր։

Բորիս Խրիստոֆորովը ծնվել է 1931 թվականին, Վլադիկավկազում: «Երեք հաստլիկները» ֆիլմը նկարահանվել է 1966 թվականին: Նա մարմնավորել էր երեք հաստլիկներից մեկին, իսկ մյուս երկու հաստլիկներին մարմնավորել էին Սերգեյ Կուլագինը և Եվգենի Մորգունովը: