Քանյե Ուեսթը ամիսներ շարունակ առանձին կյանք վարելուց հետո վերադարձել է Լոս Անջելես՝ կնոջն ու երեխաներին տեսակցելու (լուսանկարներ)

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթն առժամանակ դադարել է աշխատել իր նոր ալբոմի և նախագահական քարոզարշավի մշակման վրա, որպեսզի վերադառնա Լոս Անջելես՝ ընտանիքի մոտ, գրում է Daily Mail-ը։

43-ամյա ռեփերը Վայոմինգում գտնվող իր ռանչոյից Լոս Անջելես է ժամանել, որպեսզի վերամիավորվի կնոջ՝ ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի և իրենց չորս երեխաների հետ։

Նշվում է, որ Ուեսթը վերադարձել է զույգի՝ Հիդեն Հիլզում գտնվող տուն։

«Նա դեռ զբաղված է իր երաժշտությամբ և նախագահական քարոզարշավով, բայց շատ է կարոտում երեխաներին և եկել է նրանց տեսնելու»,- ասել է Ուեսթ-Քարդաշյան ընտանիքին մոտ աղբյուրը:

Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանն Ուեսթի հետ իրենց ամուսնությունը փրկելու նպատակով Դոմինիկյան Հանրապետությունում անցկացրած ընտանեկան հանգստից հետո Լոս Անջելես էր վերադարձել դեռևս անցյալ շաբաթ, իսկ Ուեսթը վերադարձել էր Վայոմինգի իրենց ռանչո։

«Նա նաև զբաղվում է նախագահական քարոզարշավի հարցերով։ Նրա այդ որոշումը ոչ ոք չի կարող փոխել»,- շարունակել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի ու ամուսնու հարաբերությունները սրվել էին Քանյե Ուեսթի՝ Հարավային Կարոլինա նահանգում աջակիցների հետ անցկացրած նախընտրական հանրահավաքի ժամանակ արած բազմաթիվ սկանդալային հայտարարություններից հետո։

Ավելի ուշ Քարդաշյանը խոստովանել էր, որ ամուսինը տառապում է հոգեկան խանգարմամբ։ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում գրել էր, որ ամուսնու մոտ երկբևեռ խանգարում է, որը հոգեբուժության մեջ հայտնի է նաև որպես մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ։

«Ինչպես գիտեն ձեզնից շատերը, Քանյեն տառապում է երկբևեռ խանգարմամբ։ Դրա հետ մեկտեղ՝ նա փայլուն, բայց բարդ անձնավորություն է։ Ովքեր մոտ են Քանյեի հետ, գիտեն, որ նրա խոսքերը երբեմն չեն համընկնում գործողությունների հետ», – գրել է Քարդաշյանը։

Քարդաշյանն ու Ուեսթն ամուսնացել են 2014 թվականին: Քանյեի հոգեկան խանգարման մասին խոսակցություններն ակտիվացան Քարդաշյանից բաժանվելու մասին նրա գրառումից հետո, որն անմիջապես հեռացվել էր սոցիալական ցանցի նրա էջից, սակայն չէր վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից։

Back to LA: Kanye West took a break from working on his new album and crafting his Presidential campaign to take a trip back to Los Angeles. He's seen in March in Paris aboveBusy: 'He is still busy working on his music and presidential campaign, but really missed the kids and flew to see them,' the source saidMoving ahead: 'He is moving ahead with the presidential campaign. This is a decision that no one can change his mind about,' the source continued