Բորիս Կորչևնիկովի լսողության կորուստը կապում են ուռուցքի հետևանքների հետ

Արդեն մի քանի օր է լրատվամիջոցներում քննարկվում են այն շշուկները, որ Բորիս Կորչևնիկովի հիվանդությունը վերադարձել է: Ասում են, որ հաղորդավարը սկսել է կորցնել լսողությունը, ինչը անդրադառնում է նրա աշխատանքի վրա: Ինսայդերի հավաստմամբ՝ Բորիսի մոտ լսողության հետ խնդիրները կարող էին առաջանալ գլխուղեղի բարդ վիրահատությունից հետո: Սակայն կա նաև այլ տեսակետ. նեյրովիրաբույժը պնդում է, որ խլությունը կարող է լինել ուռուցքի ռեցիդիվի հետևանք: Բժիշկն այլ հետևություններ չի ցանկանում անել, քանզի տեղյակ չի հաղորդավարի հիվանդության մանրամասներին, բայց լսողության կորուստը կարող է նոր ուռուցքի առաջացման նշան լինել:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Բորիսը խոստովանեց, որ լուրջ խնդիրներ ունի առողջության հետ կապված: Այդ ժամանակ նա հայտնեց, որ ուռուցք ունի: Անցած տարի Կորչևնիկովը բուժման կուրսեր էր անցնում, ինչի հետևանքով բավականին գիրացել էր: Նրա մտերիմ մարդիկ լրագրողներին հայտնել են, որ հիվանդությունը վերադարձել է, սակայն Բորիսը նախընտրում է այդ մասին լռել: