BTS խմբի «Dynamite» երգի տեսահոլովակը YouTube-ում ռեկորդ է սահմանել

Ուրբաթ, օգոստոսի 20-ին, հարավկորեական BTS խումբը թողարկեց իրենց նոր սինգլի` «Dynamite»-ի տեսահոլովակը:

Տեսանյութը միանգամից յութուբյան երկու ռեկորդ է սահմանել՝ միաժամանակ դիտողների առավելագույն քանակի համար (երեքից չորս միլիոն, ըստ տարբեր գնահատականների) և պրեմիերայից հետո 24 ժամվա ընթացքում առավելագույն դիտումների քանակի համար (100 միլիոնից ավել, որից տասը տեսանյութը հավաքել է առաջին 20 րոպեների ընթացքում):