Բեոնսեն իր նոր «Brown Skin Girl» տեսահոլովակում նկարահանել է ընտանիքի անդամներին, Նաոմի Քեմբելին և մի շարք այլ աստղերի

Վերջապես կայացավ Բեոնսեի Brown Skin Girl երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի երկար սպասված պրեմիերան, որը տեղ է գտել The Lion King: The Gift ալբոմի մեջ և «Առյուծ արքա» ֆիլի սաունդթրեքն է։
Տեսահոլովակում, որտեղ գովերգվում է սևամորթ կանանց գեղցկությունն ու հմայքը, նկարահանվել են նաև երգչուհու մայրը, դուստրերը, Նամոի Քեմբելը, Լյուպիտա Նիոնգոն, Քելլի Ռոուլենդը, Saint Jhn-ը և WizKid-ը։
Երգի ձայանգրման ընթացքում իր մասնակցությունն է ունեցել նաև Բեոնսեի ավագ դուստրը՝ Բլու Այվի Քարթերը, ում այս աշխատանքն արդեն երաժշտական մի քանի մրցանակ է բերել։

Այս տարի մայրիկի հետ միասին նա հայտնվել է BET Awards 2020-ի թեկնածուների շարքում։
«Brown Skin Girl տեսահոլովակում ինձ համար շատ կարևոր էր ցույց տալ թուխ մաշկի երանգների բազմազանությունը։ Մենք աշխատում էինք, որպեսզի այս տեսանյութի յուրաքանչյուր հերոս թագավորական տեսք ունենա։ Եվ ամենակարևորն այն է, որ մենք միասին էինք»,- ասել է Բեոնսեն տեսահոլովակի վերաբերյալ։