«Սիրում եմ։ Նա ինքը ձեզ ամեն բան կպատմի». Մաքսիմ ֆադեևը շարժել է երկրպագուների հետաքրքրությունը

Ռեժիսոր, պրոդյուսեր և երգիչ Մաքսիմ ֆադեևը իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել ռուս երգչուհիներից մեկի հետ, ինչն իրարանցում է առաջացրել ինստագրամյան հետևորդների շրջանում ու դարձել է քննարկման թեմա։
Լուսանկարում Յուլիանա Կարաուլովան գրկել է Մաքսիմին, և ժպտում է։ Նրանք շատ երջանիկ տեսք ունեն կադրում։
«Սիրում եմ։ Նա ինքը ձեզ ամեն բան կպատմի»,- լուսանկարին կից գրել է Ֆադեևը՝ շարժելով իր հազարավոր երկրպագուների հետաքրքրությունը։

Երկրպագուներից մեկը մեկնաբանությունների բաժնում հարցրել է պրոդյուսերից․«Ձեզ մոտ սե՞ր է»։
Մաքսիմն առանց հապաղելու պատասխանել է հետևորդի հարցին գրելով․«Այո»։
Այժմ երկրպագուներին մնում է սպասել, քանզի նրանցից ոչ ոք չգիտի՝ այս լուսանկարով Ֆադեևը ցանկանում էր հայտնել Յուլիանայի հետ նոր համագործակցությա՞ն, թե՞ նոր, ռոմանտիկ հաարբերությունների մասին։
Նշենք, որ ավելի վաղ շշուկներ էին պտտվում, որ Ֆադեևը հադիպում է «Песни» նախագծի 26-ամյա մասնակցի՝ Եվգենյա Մայերի հետ։