Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հանրությանը կցուցադրվի թագավորական ընտանիքի հավաքածուն, այդ թվում՝ թագուհու սիրած նկարը

Բրիտանական թագավորական ընտանիքի նկարների մասնավոր հավաքածուն վերջին 200 տարում առաջին անգամ կցուցադրվի հանրությանը:

Այս մասին հայտնում է The Art Newspaper պարբերականը, որի տվյալներով՝ դա պայմանավորված է Բուքինգհեմյան պալատում տեղի ունեցող հիմնանորոգմամբ և նկարները ժամանակավորապես տեղափոխելու անհրաժեշտությամբ:

Արդյունքում հավաքածուի մաս կազմող 65 կտավ դեկտեմբերի 4-ից մինչև 2022-ի հունվար կներկայացվեն Թագավորական պատկերասրահում:

Ռեմբրանտի գործերից մեկը՝ «Նավաշինարարն ու նրա կինը» (1663), փորձագետներն անվանում են Էլիզաբեթ Երկրորդ թագուհու սիրած նկարը:

Հավաքածուն, ընդհանուր առմամբ, ներառում է շուրջ 7000 գեղանկար, 500 000 փորագրություն և շուրջ 30 հազար նկար և ջրանկար: Փորձագետների խոսքով՝ հավաքածուի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 13 մլրդ դոլար: