Ինչպե՞ս է Դուա Լիպան նշել իր 25 ամյակը (լուսանկարներ)

Շաբաթ օրը Դուա Լիպան նշել է իր ծննդյան 25 ամյակը: Աղմկոտ երեկույթների և շքեղ  հավաքույթների փոխարեն, երգչուհին գնացել է Մալիբուի լողափերից մեկը, որտեղ տոնական հանգստյան օրն անցկացրել է ընկերոջ` Անվար Հադիդի հետ:

Նրանց ուղեկցել է Դեքսթեր անունով շնիկը, որին զույգը վերջերս վերցրել է կենդանիների համար նախատեսված ապաստարանից: Պապարացիների ֆիքսած կադրերում Դուան և Անվարը նման են ռոմանտիկ կինոնկարի զույգի: Թվում է, թե հենց այսպես էլ պետք է ճանապարհել ամառվա վերջին օրերը: