Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը 3000 դոլար են նվիրաբերել լիբանանահայերին օգնելու նպատակով

Հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը և նրա կինը` դերասանուհի Արսինե Խանջյանը միացել են լիբանանահայերին օգնություն ցուցաբերելու համար կազմակերպված դրամահավաքին: Հայաստան համահայկական հիմնադրամը հայտնել է, որ նրանք 3000 դոլար են նվիրաբերել:

«Սիրելի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը և դերասանուհի Արսինե Խանջյանը կրկին Հիմնադրամի կողքին են: Միանալով Հիմնադրամի «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին» դրամահավաք–արշավին՝ նրանք նվիրաբերել են 3,000 ԱՄՆ դոլար: Շնորհակալ ենք վստահության և շարունակական աջակցության համար»,- գրված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում: