Վիկտորյա Բեքհեմը կարելու է որդու հարսնացուի հարսանեկան զգեստը

Մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ Դևիդ ու Վիկտորյա Բեքհեմների ավագ որդին` Բրուքլինը, ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին` բազմամիլիոնանոց հարստության ժառանգորդուհի Նիկոլա Պելցին: Չնայած, տոնակատարության ամսաթիվը դեռ որոշված ​​չէ, այն արդեն քննարկվում է:

Համաձայն բրիտանական The Sun-ի տարածած տեղեկության` այդ կարևոր օրը Նիկոլան կհագնի հարսանեկան զգեստ, որը կարելու է իր հայտնի սկեսուրը` Վիկտորյա Բեքհեմը: «Սկզբում Նիկոլան ցանկացել է հարսանիքին կրել «Elie Saab» բրենդի զգեստ, բայց հետո համաձայնել է Վիկտորիայի այն փաստարկների հետ, որ հենց նա պետք է ստեղծի իր հարսանեկան զեստը», – ասվում է հրատարակության մեջ: