Կարա Դելևինի գաղտնի ամուսնությունը

Օրեր առաջ Լաս Վեգասում տեղի է ունեցել Կարա Դելևինի և Էշլի Բենսոնի ամուսնության արարողությունը: Գեղեցկուհիները որոշել են ամուսնանալ գաղտնի, որովհետև նրանց մտերիմներն ու ընկերները դեմ էին իրենց հարաբերություններին:
Էշլի Բենսոնի պնդմամբ՝ Կարա Դելևինի ծնողները դեռ հույս ունեին, որ իրենց աղջիկը կգտնի հաջողակ ու հարուստ տղամարդու, ում հետ կկարողանա երջանիկ ընտանիք կազմել:
Գեղեցկեցկուհին նաև անկեղծանում է, որ Կարայի ծնողներն անգամ հրավիրված չեն եղել հարսանիքին: Իսկ Բենսոնի մայրը որոշել է այդ կարևոր օրը լինել իր դստեր կողքին՝ բաց չթողնելով երիտասարդների ամուսնության արարողությունը:
The Sun լրատվամիջոցը տեղեկացնում է, որ աղջիկները ներկայացել են հարսանեկան հանդեիսն էլեգանտ կոստյումներով, իսկ հարսանեկան ծաղկեփունջը Էշլի Բենսոնի ձեռքին է եղել:
Կարա Դելևինի նախկին սիրեցյալը՝ Հարրի Սթայլզը, ջերմ շնորհավորել է զույգին:
«Շնորհավորում եմ նրանց և հույս ունեմ, որ ես նույնպես կկարողանամ գտնել իմ իրական երջանկությունը»,- ասել է Հարրին:
Պապարացիներին հաջողվել է լուսնակրել Կարային: