«Չգիտես ինչու, մարդիկ ինձ անբարոյական են անվանում». Մեգան Ֆոքսը` իր նոր սիրավեպը քննադատողների մասին

34-ամյա Մեգան Ֆոքսի և 30-ամյա ռեփեր Machine Gun Kelly-ի (Քոլսոն Բեյքերի) սիրավեպը չի դադարում քննարկվել համացանցում: Երբ զույգն Ինստագրամում համատեղ լուսանկար է տեղադրում կամ պապարացիները ներկայացնում են նրանց համատեղ կադրերը, մեկնաբանությունների նոր ալիք է բարձրանում: Հարկ է նշել, որ այդ մեկնաբանությունների մեծ մասը քննադտական բնույթի են:

Դերասանուհին, որը 10 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է 46-ամյա ամուսնուց՝ Բրայան Օսթին Գրինից, անդադար հայտնվում է բացասական քննարկումների կենտրոնում: Վերջերս Մեգան Ֆոքսը հարցազրույցներից մեկում մեկնաբանել է հասարակական արձագանքը:
«Չգիտես ինչու, մարդիկ ինձ հիմար, փառասեր ու անբարոյական են անվանում, ինչը պարզապես աննորմալ է: Վերջին 15 տարիների ընթացքում ես ունեցել եմ նույնպիսի հարաբերություններ, ինչպես հիմա»,- ասել է դերասանուհին: