Տատյանա Նավկան և Դմիտրի Պեսկովը կրկին ծնողներ կդառնան

Արդեն մի քանի շաբաթ է ռուսական լրատվամիջոցներում լուրեր են պտտվում այն մասին, որ Տատյանա Նավկան և ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեխայի են սպասում: Ենթադրվում է, որ Տատյանան այժմ հղիությունն այն ժամկետում է, որ արդեն չի կարող շատ ծանրաբեռնվել և այդ պատճառով էլ ամուսնու հետ չի մասնակցում հանրային միջոցառումներին:

Ռուսական կայքերը գրում են, որ Տատյանան ծննդաբերելու է «Լապինո» կլինիկայում, որտեղ լույս աշխարհ են եկել շատ հայտնիների երեխաներ: Հիշեցնենք, որ Տատյանա Նավկան և Դմիտրի Պեսկովը հանդիպել են 2010-ին, իսկ 2014-ին ծնվել է նրանց դուստրը՝ Նադեժդան: 2000-ից 2010 թվականները Նավկան ամուսնացած էր մարզիչ Ալեքսանդր Ժուլինի հետ, նրանք ունեն դուստր` Սաշան: Սա ՌԴ նախագահի մամուլի խոսնակի երրորդ ամուսնությունն է: Դմիտրի Պեսկովի համար երեխան կդառնա 5-րդը: