«Океан Ельзи» ու «Бумбокс» խմբերը մեղադրում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն` հեղինակային իրավունքները խախտելու համար

Ուկրաինական հայտնի «Океан Ельзи» խումբն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակում է կատարել ու մեղադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հեղինակային իրավունքները խախտելու համար: «Ուկրաինան Եվրոպա է, իսկ Եվրոպան հարգում է իրավունքները, այդ թվում հեղինակային իրավունքները։ Այդպես չէ՞, Ուկրաինայի նախագահի գրասենյակ»,- գրված է «Океан Ельзи» խմբի հայտարարության մեջ:

Երաժիշտներն հայտնել են, որ Ուկրաինայի անկախության օրվա առթիվ անցկացված համերգի ընթացքում իրենց հեղինակային երգերի կատարումն այլ մարդկանց կողմից, իրենց հետ համաձայնեցված չի եղել: Համերգի ժամանակ ուկրաինական «Время и Стекло» հայտնի խումբը կատարել է «Океан Ельзи» խմբի «Там, де нас нема» երգը: Նման բողոքով հանդես է եկել նաև ուկրաինական «Бумбокс» խումբը, որի «Вахтерам» երգն այդ հանդիսվոր արարողության ընթացքում կատարել է Վերկա Սերդյուչկան: Խմբի պրոդյուսերը հայտարարությամբ է հանդես եկել ու նշել է, որ երաժիշտները նույպես իրենց երգերը կատարելու համաձայնություն չեն տվել: