Միխայիլ Գալուստյանը նշում է դստեր 10 ամյակը (լուսանկարներ)

Հայտնի հումորիստ, դերասան Միխայիլ Գալուստյանի ընտանիքում այսօր տոն է: Նրա ավագ դուստրը` Ստելլան այսօր 10 տարեկան է դարձել: Գալուստյանն այդ իրադարձության պատվին լուսանկար է հրապարակել դստեր հետ ու շնորհավորել նրան: «Շնորհավոր հոբելյանդ, արքայադուստր»,- լուսանկարին կից գրել է Միխայիլը:

Գալուստյանի կինը՝ Վիկտորյան, նույնպես տոնական լուսանկարներ է հրապարակել Ստելլայի, Միխայիլի ու իրենց ութամյա դստեր՝ Էլինայի հետ: «Ծնունդդ շնորհավոր, աղջիկս: Շնորհավոր հոբելյանդ, թանկագինս: Առողջ ու երջանիկ եղիր, մենք քեզ շատ ենք սիրում, մեր անուշիկ աղջիկ»,- հրապարակմանը կից գրել է Վիկտորյան: