Մահացել է Սթիվեն Սփիլբերգի հայրը

Կյանքի 104-րդ տարում կյանքից հեռացել է ռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգի հայրը՝ Առնոլդ Սփիլբերգը: Նա էլեկտրատեխնիկ էր ու աշխատել է «General Electric»-ում:

Սփիլբերգի ընտանիքը հանգուցյալի ընկերներին և հարազատներին խնդրել է հրաժարվել ծաղիկներ գնելուց և այդ գումարը նվիրաբերել Նյու-Օռլեանի Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարանին կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների հրեական պատերազմի վետերաններին: