Ռայան Ռեյնոլդսը նկարահանվում է նոր կատակերգական ֆիլմում

Ռայան Ռեյնոլդսը հանդես կգա Netflix-ի նոր «Upstate» անունով կատակերգությունում: Դերասանը աշխատելու է հայտնի սցենարիստ Ջոն Օգաստի հետ:

Deadline-ը նշում է, որ սա նրանց համագործակցության առաջին փորձը չէ. 2007-ին Ռայան Ռեյնոլդսը նկարահանվել է Օգաստի «The Nines» հոգեբանական թրիլերում: «Upstate» -ի սյուժեի և թողարկման ամսաթվի մասին մանրամասներ դեռ հայտնի չեն: