Կարա Դելևինը կվարի մինի-սերիալ պոռնոգրաֆիայի մասին

Սուպերմոդելը կվարի շատ բաց մինի-սերիալ և կմասնակցի սեքս-լաբորատորիայի փորձրին։ Հայտնի բրիտանացի սուպերմոդել և դերասանուհի Կարա Դելևինը կդառնա սեռականության մասին պատմող սերիալի հաղորդավարը։ Այս մասին հայտնում է Teen Vogue-ը։

Վավերագրական շոուն, որը կվարի դերասանուհին, բաղկացած կլինի վեց մասերից: Նրանք շոուի ընթացքում կանդրադառնան պոռնոգրաֆիային, սեռականությանը, սեռական կողմնորոշմանը և նման շատ այլ թեմաների:

Բացի այդ, Դելևինն ինքն էլ կմասնակցի տարբեր փորձերի սեքս-լաբորատորիայում։:

Դերասանուհին նաև նշել է, որ, հավանաբար, նա միշտ կմնա պանսեքսուալ։ Այս տերմինն օգտագործվում է ցույց տալու համար անձի սեռական հետաքրքրություններն անկախ սեռից ու գենդերային ինքնությունից։