Ո՞ւմ հետ են անցկացնում իրենց հանգիստը Բեյոնսեն ու Ջեյ Զին

Վերջին ժամանակներս 38-ամյա Բեյոնսեն և 50-ամյա Ջեյ Զին ավելի հաճախ են շրջում զբոսանավով Հեմփթոնսում։ Իսկ օրերս նրանց է միացել Twitter-ի հիմնադիր, 43-ամյա Ջեք Դորսին։ Այդ մասին երկրպագուներին պարզ դարձավ պապարացիների լուսանկարած կադրերից։
Լուսանկարներից երևում է, որ երգչուհու ողջ ուշադրությունը սևեռված է կրտսեր երեխաների ուղղությամբ՝ 3 տարեկան երկվորյակների ՝ Ռումիի և Սերիի։
Իսկ նրա ավագ դուստրը ՝ 8-ամյա Բլու Այվին, շփումով է իր հասակակցի հետ։

Ջեք Դորսիի հետ Ջեյ-Զին ապագայում մի շարք ընդհանուր նախագծեր ունի։
Մայիսին Twitter-ի հիմնադիրը, ում կարողությունը կազմում է 8,3 մլրդ դոլար, տասը միլիոն դոլար է նվիրաբերել ռեփերի «Բարեփոխումների դաշինք» ոչ կոմերցիոն կազմակերպությանը, որը զբաղվում է ԱՄՆ-ում բանտային բարեփոխումների առաջխաղացմամբ:
Ջեյ Զին իր նոր երգերից մեկի տեքստում, որը ձայնագրվել է Ֆարել Ուիլյամսի հետ միասին, հիշատակում է Դորսին: