Մերկ Լեդի Գագան լուսանկարվել է սառցե լոգանք ընդունելիս

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա մերկ է (միայն բժշկական դիմակով) սառույցով լցված լոգարանում։  Լուսանկարին կից գրառման մեջ նա ակնարկել է, որ այդ կերպ իր մարմինը կարգի է բերում MTV Video Music Awards մրցանակաբաշխության արարողությանը մասնակցելուց առաջ, որը տեղի կունենա Նյու Յորքում օգոստոսի 30-ին:
Աստղի երկրպագուները գնահատել են նրա այդ համարձակ արարքը։
«Ինչպե՞ս է նրան հաջողվում է պահպանել դեմքի անխոհեմ արտահայտությունը»,«Դուք այնքան համարձակ եք»,- մեկնաբանություններում գրել են երկրպագուները։
Նախորդ տարվա հոկտեմբերին ֆիզիկական մարզավիճակը վերականգնելու համար աստղն արդեն դիմել էր նմանատիպ արտակարգ միջոցների։