Ո՞ր դերի մասին է միշտ երազել Կիանու Ռիվզը

Հարցազրույցներից մեկում աշխարհահռչակ դերասան Կիանու Ռիվզը, ում գրեթե բոլոր ռեժիոսրները երազում են տեսնել իրենց ֆիլմերում, խոստովանել է, թե որ դերի մասին է երազում։ Ռիվզը անկեղծացել է՝ ասելով, որ իր երազանքների կերպարը սուպերհերոս Ռոսոմախն էր։
«Հիմա արդեն շատ ուշ է։ Դրա հետ ես հաշտվել եմ»,- տխրությամբ նշել է դերասանը լրագրողների հետ զրույցում։

Նշենք՝ ավելի վաղ պարզ դարձավ, որ Կիանու Ռիվզի և Ռենե Զելվեգերի մասնակցությամբ «The Whole Truth»  ֆիլմն արդեն հասանելի է օնլայն հարթակներում։ Մինչ այս 2016 թվականին նկարահանված ֆիմը հասանելի չէր օնլայն հարթակներում ու ցուցադրվել էր միայն կինոթատրոնների էկրաններին։
Ֆիլմը հասանելի է օգոստոսի 20-ից: Ըստ սցենարի՝ փաստաբան Ռիչարդ Ռեմզին (Կիանու Ռիվզի հերոսը) ստանձնում է կարևոր մի առաջադրանք, բայց ցանկանալով բացահայտել ողջ ճշմարտութունը՝  նա մահացու վտանգի առաջ է կանգնում։