Պարզ կանոններ, որոնք առողջ քնի գրավականն են

Գաղտնիք չէ, որ լիարժեք քունը մարդու առողջության գլխավոր նախապայմաններից մեկն է:

Ներկայացնում ենք մի քանի պարզ կանոններ, որոնց հետևելու պարագայում հնարավոր կլինի առողջ քուն ապահովել:
Եվ այսպես.
Քնի Ժամանակացույց
Առողջ քուն ապահովելու առաջին պայմաններից մեկը քնի ռեժիմը կարգավորելն է: Անհրաժեշտ է ամեն օր (նաև հանգստյան օրերին) քնել և արթնանալ միևնույն ժամին: Երբ խախտվում է քնի ժամանակացույցը, խախտվում են նաև օրգանիզմի կենսառիթմերը:
Քնի տևողություն
Չափահաս մարդու համար առողջ քնի միջին տևողությունը ընդունված է համարել 6-8 ժամը: Սակայն պետք է նկատի ունենալ, որ առողջ քունը չընդհատվող քունն է:
Անհրաժեշտ է՝
• Քնելուց առնվազն մեկ ժամ առաջ դադարեցնել ֆիզիկական ակտիվ գործողությունները, որպեսզի օրգանիզմը պատրաստ լինի քնելուն:
• Հրաժարվել ցերեկային քնից՝ գիշերը առողջ ու երկարատև քուն ապահովելու համար:
• Ննջասենյակում համապատասխան միջավայր ապահովել՝ բացառելով այնտեղ  հեռուստացույցի և համակարգչի գոյությունը:  Ներքնակը, բարձը հարմարավետ լինելուց զատ պետք է համապատասխանեն օրթոպեդիկ նորմերին:
• Քնելուց առաջ զբոսնել:
• Կարգավորել նաև սնվելու ժամանակացույցը. խորհրուդ է տրվում սնվել քնից առնվազն 2 ժամ առաջ:  Ի դեպ, ծխախոտը, սուրճը, ալկոհոլը ևս  խոչընդոտում են առողջ և երկարատև  քնին: