Ո՞վ է Բրեդ Փիթի երիտասարդ ընկերուհին. մանրամասներ դերասանի նոր սիրավեպից

Արևմտյան մամուլը ջանասիրաբար փորձում էր իմանալ 56-ամյա Բրեդ Փիթի անձնական կյանքի մասին` 45-ամյա Անջելինա Ջոլիի հետ բաժանումից հետո ու նրանց վերջապես դա հաջողվել է: Հիմա հիմնավոր ապացույցներ կան, որ դերասանը միայնակ չէ: Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հոլիվուդյան աստղին տեսել են 27-ամյա գերմանացի մոդել Նիկոլ Պոտուրալսկու հետ «Լե Կաստիլե» օդանավակայանում, ուր նրանք ժամանել էին Փարիզից` մասնավոր թռիչքով:

Ամերիկյան «OK!»-ը հայտնում է, որ զույգի ճանապարհորդության մասին իրենց պատմել է ականատեսը ու ըստ նրա մեկնաբանությունների` դերասանը և նրա ընկերուհին կարծես սիրահարված պատանիներ լինեին: «Նրանք համբուրվում էին իսկ Բրեդը շատ ուշադիր էր իր ընկերուհո նկատմամբ: Մոտակայքում կային մարդիկ, բայց նա չէր վախենում, որ իրենց կնկատեն: Աղջիկն իսկական գեղեցկուհի է և, ակնհայտորեն, իրենից շատ երիտասարդ»,- ասել է ականատեսը: Դերասանի նոր ընկերուհու մասին հայտնի է, որ նա շուրջ 10 տարի զբաղվում է մոդելային կարիերայով: Նիկոլը հայտնվել է «Elle», «Cosmopolitan» և այլ ամսագրերի շապիկներին ու մասնակցել բազմաթիվ ցուցադրությունների: