Երգչուհի Սառա Հարդինգը պատմել է իր ծանր հիվանդության մասին․ երկրպագուները շոկի մեջ են

Սառա Հարդինգի մոտ սարսափելի հիվանդություն է ախտորոշվել «Girls Aloud» խմբի մենակատար Սառա Հարդինգի մոտ կրծքագեղծի քաղցկեղ է ախտորոշվել։ Այս լուրով երգչուհին անձամբ է կիսվել իր ինստագրամյան էջում։
38-ամյա Սառան իր ախտորոշման մասին իմացել է դեռ 2020 թվականի սկզբին, հիմա հայտնի է, որ չարորակ գոյացությունը տարածվել է նաև օրգանիզմի այլ բջիջների վրա։ Միկրոբլոգում իր գրառման մեջ արտիստը խոստովանել է, որ անցնում է ամենշաբաթյա քիմիոթերապիայի կուրս ու պայքարում է ողջ ուժով։
Հարդինգը որոշել է բարձրաձայնել այս մասին, որովեհտև լրատվամիջոցներին արդեն հայտնի էր նրա՝ հոսպիտալացման մասին լուրը։ Կեղծ լուրերից խուսափելու համար երգչուհին որոշել է հենց սկզբից ամեն բան պատմել իր ինստագրամյան հետևորդներին։
«Girls Aloud» խումբը կազմավորվել է 2002թ.-ին։ Դրա կազմում մտնում էին այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Շերիլ Քոուլը, Սառա Հարդինգը, Նիկոլա Ռոբերտսը, Քիմբերլի Ուոլշը եւ Նադիդ Քոյլը։ Կարիերայի ընթացքում խումբը հասցրել է 5 ստուդիական ալբոմ եւ 22 սինգլ թողարկել։ 2013թ.-ին խումբը կազմալուծվել է։