Լեդի Գագան պատրաստվում է «MTV Video Music Awards 2020»-ին. նա կրկին ոճափոխություն է կատարել

34-ամյա Լեդի Գագան լիովին պատրաստ է օգոստոսի 30-ին կայանալիք «MTV Video Music Awards 2020»-ին: Երգչուհին այդ օրը հանդես կգա նոր երգով և նոր կերպարով: Գագան կապույտ է ներկել մազերը՝ իր ինստագրամյան հետևորդներին էլ առաջարկելով գնահատել այդ ոճափոխությունը:

Հաշվի առնելով, թե փոփ աստղը որքան հաճախ է փորձարկումներ կատարում վարսերի հետ, սա չի կարելի կտրուկ փոփոխություն համարել, բայց այնուամենայնիվ, Գագան որոշել է նորովի ներկայանալ այդ հիշարժան օրը: Հիշեցնենք, որ «MTV Video Music Awards 2020»-ի շրջանակներում Լեդի Գագան և Արիանա Գրանդեն առաջին անգամ կենդանի կատարմամբ կերգեն «Rain On Me» երգը: Ստեղծագործությունը ձայնագրվել է Լեդի Գագայի «Chromatica» վեցերորդ ստուդիական ալբոմի համար: