«PanArmenian TV»-ի յութուբյան ալիքն ունի 1.000.000 բաժանորդ (տեսանյութ)

«PanArmenian TV»-ն Հայաստանում առաջին յութուբյան պաշտոնական ալիքն է, որն արդեն ունի 1.000.000 բաժանորդ: Յութուբյան ալիքում տեղ են գտնում «PanArmenian TV»-ի արտադրության բոլոր սիրված ու բարձր վարկանիշ ունեցող հեռուստասերիալները, սիթքոմները, ժամանցային և հումորային հաղորդումները:

«PanArmenian TV»-ի ամբողջ ստեղծագործական թիմի աշխատանքի շնորհիվ յութուբյան ալիքն այսօր մեծ լսարան ունի: «Արմենիա TV»-ն այս առթիվ տեսանյութ է պատրաստել ու շնորհակալություն հայտնել «PanArmenian TV»-ի յութուբյան ալիքի բոլոր հետևորդներին: Տեսանյութը կարող եք դիտել ստորև`