Ջոնի Դեփի նախկին կնոջ` Էմբեր Հերդի լուսանկարները` Թուրքիայում անցկացրած արձակուրդից

Այս ամառ բավականին անսպասելի հանգստյան վայր է ընտրել 34-ամյա Էմբեր Հերդը: Ջոնի Դեփի նախկին կինը, ինչպես պարզվեց, շատ է սիրում այդ արևելյան երկիրը:

Ստամբուլ այցելելուց հետո դերասանուհին մեկնել է Կապադովկիա՝ տարածաշրջան, որը հայտնի է օդապարիկներով թռիչքներով: Այստեղ Էմբերը կավագործության դասերի է մասնակցել և նույնիսկ ինքնուրույն փորձել տարա պատրաստել: Իհարկե, դերասանուհին չի կարողացել անտարբեր անցնել ծովի ու լողափի կողքով: Նա լողափին ու զբոսանավի վրա ոչ միայն արևայրուք է ընդունել, այլև գքրեր կարդացել ու ինչպես կարելի է ենթադրել Էմբերի լուսանկարներից` հանգստացել, լիցքաթափվել ու շրջել է Թուրքիայի մի քանի քաղաքներում: