Ջոլին ողջ ժամանակը նվիրում է երեխաներին, մինչ Փիթը նոր սիրեցյալի հետ հանգստի է մեկնել

45-ամյա Անջելինա Ջոլին երեկ իր ողջ օրը նվիրել է իր երեխաներին: 19-ամյա Մեդոքսի, 16-ամյա Փաքսի, 15-ամյա Զախարայի, 14-ամյա Շայլոյի և 12-ամյա Վիվիենի և Նոքսի հետ, դերասանուհին գնացել է հայտնիների շրջանում ճանաչված ու սիրված «Nobu» ռեստորան, որը գտնվում է Մալիբուում:

Արդեն մի քանի ամիս դերասանուհին գրեթե իր ողջ ժամանակն անցկացնում է երեխաների հետ: Դերասանուհու խոսքով` իր երեխաները համաճարակի պատճառով առաջացած սահմանափակումների հետ իրենից լավ են գլուխ հանում և իրար օգնում են ամեն ինչում` անգամ տնային գործերում: Երեխաները վաղուց չեն հանդիպել իրենց 56-ամյա հոր հետ: Փիթն այժմ տնից հեռու է. իր նոր ընկերուհու` 27-ամյա մոդել Նիկոլ Պոտուրալսկու հետ նա հանգստանում է Ֆրանսիայում: