Ջիջի Հադիդը պատմել է հղիության ընթացքում նկարահանումների մասին

Օրեր առաջ հայտնի մոդել Ջիջի Հադիդն ինստագրամյան էջում իր առաջին պրոֆեսիոնալ ֆոտորշարքն է հրապարակել նոր ու գեղեցիկ կարգավիճակում:
Մարդիկ հիացած մեկնաբանություններ են գրում մոդելին ու նշում, որ մայրանալ պատրաստվող աստղն ավելի է գեղեցկացել, դե իսկ Ջիջին անհամբերությամբ սպասում է իր ու երաժիշտ Զեյն Մալիքի դստեր ծննդին:
Ջիջին, ով սովոր է տեսախցիկի առջև կանգնած մի քանի ժամ աշխատելուն, խոստովանել է, որ այս նկարահանումն իրեն հեշտ չի տրվել.ֆոտոսեսիան նրան հոգնեցրել է: Այս մասին նա պատմել է սոցցանցերում։

«Ինձ շատ դուր եկավ. Ես գիտեի, թե ինչ եմ ուզում լուսանկարներից, և Գաբրիելը, Լուիջի և Յանգոն (Գաբրիելա Կարեֆա-Ջոնսոն, Լուիջի Մուրեն և Յանգո Հենզի ՝ լուսանկարիչներ) ինձ համար արեցին այն, ինչ ուզում էի, բայց դա հաստատ ավելի հոգնեցուցիչ էր, քան սովորական աշխատանքը»,- գրել է Ջիջին։
Հիշեցնենք, որ աստղն առաջին անգամ կմայրանա արդեն հաջորդ ամիս։
Ջիջիի երեխայի հայրը նրա 27-ամյա սիրեցյալ Զեյն Մալիկն է։