Լենա Կատինան պատմել է, թե ինչու փլուզվեց «Տատու» երաժշտական խումբը

«Տատու» երաժշտական խումբը լույս է տեսել 2000-ականների սկզբում, այդ ժամանակ խմբի մեներգչուհիներից Յուլիա Վոլկովան 14 տարեկան էր, իսկ Լենա Կատինան ՝ 15 տարեկան։ «Ես խելագարվել եմ» երգն ու նրանց դեբյուտային տեսահոլովակն ունեցել է պայթած ռումբի էֆեկտ ՝ արտիստներին ապահովելով համաշխարհային համբավ։ Պատանի աղջիկների հանրաճանաչության մասշտաբը ներկայացնելը իսկապես դժվար է, քանի որ դասընկերների փոխարեն նրանք սպասում էին համաշխարհային համերգների, որոնց ներկա էին բազմամիլիոնանոց երկրպագուների բանակներ: Զարմանալի չէ, որ ընդամենը չորս տարի անց արտիստներն արդեն երկիրը ներկայացրին «Եվրատեսիլ» մրցույթին, որտեղ ընդգրկվեցին լավագույն կատարողների եռյակում։

2009-ին Յուլիան և Լենան հայտարարեցին, որ դադարեցնում են աշխատանքը խմբում և սկսում են անհատական կարիերան: Բայց, հավանաբար, սպասելիքները չարդարացան և նրանք կրկին միավորվեցին։ Վոլկովայի խոսքով ՝ իրենք նկարահանումների և համերգների առաջարկների տեղատարափից հանգիստ չունեին։ Շրջագայության առաջին քաղաքը պետք է դառնար Սլովակիան, սակայն վերջին պահին, գտնվելով ինքնաթիռում, աղջիկները վիճեցին, և Կատինան պարզապես հրաժարվեց թռչել:
Վերջապես, տարիներ անց այդ ամենի մասին իր վերաբերմունքն արտահայտեց նաև ինքը ՝ Լենա Կատինան, խոստովանելով, որ անհնար է համարում ոչ միայն հետագա համագործակցությունը, այլև ուղղակի շփումը Յուլիայի հետ։
«Ես ցավում եմ, որ շատ երկրպագուների հույսեր չարդարացան: Բացի իմ հասցեին շատ կոպիտ և շատ վիրավորական արտահայտություններից հետո, Յուլիան ինձ ուլտիմատում ներկայացրեց․ նա հրաժարվեց շարունակել համագործակցությունը ինձ հետ, եթե ես չենթարկվեմ իր հրամաններին՝ կապված թիմի ստեղծագործական աշխատանքների հետ։ Հակառակ դեպքում նա կգտնի մեկ այլ կարմիր գանգուր աղջիկ, որպեսզի ինձ փոխարինի», – պատմել է Կատինան տարիներ առաջ կատարվածի մասին՝ բացատրելով, թե ինչպես թլուզվեց «Տատու» երաժշտական խումբը։