«I Believe I can fly» հիթի հեղինակ Ար Քելին ծեծի է ենթարկվել խցակցի կողմից

Դեռ 2019-ի փետրվարին երաժիշտին «I Believe I can fly» հիթի հեղինակ Ար Քելիին տասը կետով մեղադրել էին սեռական բռնության համար ու ձերբակալել, սակայն ավելի ուշ նա ազատ էր արձակվել 160 հազար դոլար գրավի դիմաց: Ավելի ուշ երաժիշտը կրկին ձերբակալվել էր Չիկագոյում և նրան մեղադրել էին 13 կետով, որոնց թվում ամերիկյան իշխանությունների դեմ դավադրության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերող կետեր կային:

Այժմ Ար Քելին գտնվում է Չիկագոյի բանտում: Ինչպես հայտնում են արևմտյան լրատվամիջոցները` խցակիցը հարձակվել է ամերիկացի երգչի վրա ու նրան ծեծի ենթարկել: Իրավապահների տվյալներով՝ Ար Քելին նստած է եղել մահճակալին, երբ խցակիցը սկսել է ծեծի ենթարկել նրան: Հայտնում են, որ այդ մարդը զայրացել է բողոքի ցույցի ու հավաքված ցուցարաների պատճառով, որոնք բանտի շուրջ հավաքել են Քելիի համար: Խցակիցների վեճը երկար չի տևե, քանզի ոստիկանները նրանց բաժանել են: Բայց բուժզննում անցնելուց հետո պազ է դարձել, որ երգիչը լուրջ վնասվածքներ չունի: