«Օսկար»-ը չի հետևի Բեռլինյան կինոփառատոնի օրինակին

Օրեր առաջ հայտնել էինք, որ Բեռլինի նշանավոր կինոփառատոնի ընթացքում 2021թ.-ից սկսած այլևս մրցանակներ չեն հանձնվի «Լավագույն դերասան» ու «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում: Այժմ մրցանակները գենդերային առումով չեզոք են լինելու և դրանց փոխարեն մրցանակներ կհանձնեն լավագույն գլխավոր և երկրորդ պլանի դերերի համար:

Բայց ԱՄՆ-ի կինոակադեմիան առայժմ չի ծրագրում օրինակ վերցնել Բեռլինի միջազգային կինոփառատոնից ու հրաժարվել «Օսկար» մրցանակ հանձնել «Լավագույն դերասան» ու «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում: Նրանք դեռ չեն ուզում գենդերային առումով չեզոք դարձնել մարցանակները: «Մենք ծրագրում ենք պահպանել անվանակարգերի ներկայիս կառուցվածքը ու շարունակել ուշադիր լինել քննարկումներին ու լսել մեր անդամների կարծիքը»,-ասել է ԱՄՆ կինոակադեմիայի ներկայացուցիչը: