Մահացել է մուլտիպլիկատոր Ջո Ռուբին` Սքուբի-Դուի հեղինակը

87 տարեկան հասակում Կալիֆոռնիայում մահացել է մուլտիպլիկատոր Ջո Ռուբին, որը սցենարիստ Քեն Սփիրսի հետ հորինել է Սքուբի-Դու խոսող շանն ու նրա ընկերներին: Ըստ Deadline-ի` վերջին տարիներին նա առողջական խնդիրներ է ունեցել:

Ջո Ռուբին իր կարիերան սկսել է «Walt Disney»-ում, այնուհետև աշխատել «Hanna-Barbera» ստուդիայում և հիմնել է իր սեփական «Ruby-Spears» ընկերությունը: Ռուբիի և Սփիրսի առաջին մուլտֆիլմը Սքուբի-Դու շան և առեղծվածային ու վտանգավոր գաղտնիքներ բացահայտող պատանիների թիմի մասին թողարկվել է 1969 թվականին: