«Հարի Փոթերը» ֆիլմի աստղ Ջեսի Քեյվը պատմել է, որ բռնաբարվել է 14 տարեկանում

33-ամյա Ջեսի Քեյվը հայտնի է դարձել «Հարի Փոթերը և կիսարյուն արքայազնը» ֆիլմի շնոհիվ (նա խաղացել է Ռոն Ուիզլիի ընկերուհու` Լավանդա Բրաունի դերը): Նախօրեին դերասանուհին կիսվել է ցնցող խոստովանությամբ. 14 տարեկանում նրան բռնաբարել է իր թենիսի մարզիչը:

Ջեսսին իր կյանքի սարսափելի դրվագի մասին խոսել է նոր փոդքասթում, որը նա վարել է քրոջ ՝ 23-ամյա Բիբիի հետ: Աղջիկները հիշել են դեռահասության տարիներին պատահած ամենավատ դեպքերը և հենց այդ ժամանակ էլ դերասանուհին պատմել է ու պարզաբանել, որ հանցագործը պատժվել է և ազատազրկվել: Արդեն մի քանի տարի է, ինչ Քեյվն ընտրյալ ունի: Զույգն ունի երկու երեխա` 5-ամյա որդին` Դոնին և 3-ամյա դուստրը` Մարգոն: Իսկ ամռանը պարզվեց, որ Ջեսին կրկին հղի է: